Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Բաքու մեկնելուց առաջ Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան չի վերաբացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ վավերացված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը վերաբերող արձանագրությունները:
«Առանց արձանագրությունները վավերացնելու սահմանի բացումը Թուրքիայի օրակարգից դուրս է», - Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Դավութօղլուն:
Արտգործնախարարը նաեւ ասել է, որ Թուրքիան արձանագրությունները ստորագրել է «երկար ու հանգամանալի խորհրդածություններից հետո» եւ հավելել. - «Մենք դրական ենք տրամադրված այս գործընթացում եւ լիովին վստահ ենք, որ այն ի վերջո մեզ հասցնելու է նպատակին»: