Լեհաստանի նախագահի պաշտոնակատարը Մոսկվայում կմասնակցի մայիսի 9-ի տոնակատարություններին

Լեհաստանի նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին կմասնակցի Մեծ հայրենականում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին:

Ինչպես լեհական PAP լրատվական գործակալությանը փոխանցել է Կոմորովսկիի խոսնակը, նախագահի պաշտոնակատարը ընդունել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համապատասխան հրավերը:

Մեդվեդեւը, ով կիրակի օրը Կրակովում մասնակցում էր Ռուսաստանի տարածքում ավիաաղետի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի եւ նրա տիկնոջ հուղարկավորության արարողությանը, կարծիք էր հայտնել, որ ապրիլի 10-ի ողբերգությունը կարող է մերձեցնել երկու պետություններին: