Թուրքիան կարող է առաջիկա տարիներին անցնել կառավարման նախագահական համակարգի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ տարի երկրում կարող է հանրաքվե անցկացվել` կառավարման նախագահական համակարգի անցնելու հարցով:

«Եթե թուրք ժողովուրդը սատարի նախագահական համակարգը, այդժամ հարցը կարող է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին», - ասել է վարչապետը:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով սահմանադարական փոփոխություններին` Էրդողանը հավանական է համարել դրանց հաստատումը խորհրդարանում: «Իսկ եթե խորհրդարանը հավանություն չտա փոփոխություններին, մենք հարցը կդնենք հանրաքվեի, որի ժամանակ թուրք ժողովուրդը կորոշի դրանց ճակատագիրը», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքիայի նախագահին ներկայումս ընտրում է խորհրդարանը: