Լեհաստանը հրաժեշտ է տալիս զոհված նախագահին

Տասնյակ հազարավոր լեհեր այսօր Կրակովում դուրս են եկել փողոցներ` հրաժեշտ տալու օդային աղետում զոհված նախագահ Լեխ Կաչինսկուն եւ նրա տիկնոջը` Մարիային։ Զոհվածների աճյունը Վարշավայից ռազմական ինքնաթիռով են հասցրել Կրակով։ Նախագահը, առաջին տիկինը եւ եւս 94 մարդ` զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհվել են ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ վայրէջքի պահին տեղի ունեցած վթարի հետեւանքով։