Բակիեւի աջակիցները Ջալալաբադում հեռուստաընկերություն են գրավել

Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի աջակիցները երկրի հարավային Ջալալաբադի շրջանում գրավել են տեղական հեռուստաընկերություններից մեկը։

Բակիեւի աջակիցների մի խումբ ներխուժել է հեռուստաընկերության տնօրեն Բատիխան Ազիմամատովի աշխատասենյակ եւ պահանջել հեռարձակել իրենց կոչը։

Բակիեւը, ով ծնունդով Ղրղըզստանի հարավից է, ամենամեծ աջակցություն վայելում է հենց Ջալալաբադի շրջանում։