Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ լավագույն գեղանկարիչների շուրջ 100 աշխատանք:
Ցուցադրությունն ընդգրկում է Սուրենյանցի, Բաշինջաղյանի, Սարյանի, Մինասի, Սարգիս Մուրադյանի, Հրանտ Թադեւոսյանի եւ այլ հայտնի նկարիչների ստեղծագործությունները:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ուշագրավ է համարում, որ միաժամանակ ներկայացված են երեք սերունդների նկարիչների աշխատանքներ. նրանց, ովքեր անձամբ այդ ողբերգական օրերի վկաներն են եղել, միջին սերնդի եւ մեր օրերի երիտասարդ նկարիչների:
«Կարեւորը այդ տարբերությունն է: Ես այստեղ տեսնում եմ, որ այդ գաղթի ճանապարհին, այդ լաց ու կոծից հետո ստեղծվում է մի նոր արվեստ, որը գնում է դեպի նոր կյանք, նոր մտածելակերպ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միրզոյանը:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից Աշխարհի հայ նկարիչների միավորման նախագահ Ղազար Միրզոյանի ջանքերով հրատարկվել է ցուցադրված աշխատանքների շքեղ կատալոգը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք լիահույս ենք, որ այս ցուցահանդեսը իր նպատակին կծառայի՝ հիշեցնելու մեզ բոլորիս այդ ողբերգական օրերի մասին, նպատակ ունենալով անել ամեն ինչ, որ դա երբեք չկրկնվի», - իր խոսքում ասաց Տիգրան Սարգսյանը: