Յուրմալա կմեկնի Սոնա Շահգելդյանը

Ապրիլի 14-ին Մոսկվայում կայացած կիսաեզրափակիչ լսումներից հետո պարզ դարձավ, որ այս տարի Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլում պայքարում էր եւս մի երիտասարդ երգչուհի` Անի Արզումանյանը, ում, սակայն, Իգոր Կրուտոյի գլխավորած ժյուրին չի ընտրել:

Այս տարի առաջին անգամ էր հայաստանյան նախընտրական փուլ անցկացվում «Նոր ալիք»-ի համար: Վերջին տարիներին մրցույթին Հայաստանը ներկայացրել են Մհերը, Էմմին, նախկին «Հայեր» խումբը:

Այս տարի ծովափնյա Յուրմալայում «Նոր ալիք» կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը: