Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները ոչ միայն չփոխեցին իրենց դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների լուծման ուղղությամբ, այլեւ վերահաստատեցին դրանք: Այս կարծիքը հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերություններ. Ապրիլ 24-ին ընդառաջ» խորագրով քննարկման ժամանակ:
«Հայ եւ թուրք հասարակությունների միջեւ ավելի խորքային խնդիրներ կան, որոնցից գլխավորը փոխվստահության բացակայությունն է, առանց որի հաղթահարման, որեւէ պարտադրված արձանագրություն ոչնչի չի հասնի», - նշեց Շաքարյանը:
ՍԴՀԿ խոսնակ Նարեկ Գալստյանի համոզմամբ` «գործընթացն ի սկզբանե տապալված էր, քանի որ Թուրքիան պատրաստ չէ անկեղծություն եւ ազնվություն դրսեւորել ու գնալ ավելի արմատական քայլերի»:
Քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարովի խոսքով` Հայաստանը որեւէ դիրքորոշման այդպես էլ չհանգեց. - «Վիճակը շատ անորոշ է` արդյո՞ք մենք հետ ենք կանչելու նախաստորագրված արձանագրությունները, թե՞ սպասելու ենք այնքան, մինչեւ Թուրքիան ի վերջո պատրաստ կլինի քննարկել հարցը խորհրդարանում», - բարձրաձայնեց նա:
Թեեւ հանդիպմանը հրավիրված էին քաղաքական բոլոր կուսակցությունների երիտասարդական թեւերը, այդուհանդերձ մեծ մասն այդպես էլ չմիացան քննարկմանը, այդ թվում նաեւ ընդդիմադիր երիտասարդները:
ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանի «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ «Վաշինգտոնյան հանդիպումները նորություն չավելացրեցին, որեւէ ազդեցություն չունեցան Հայաստանի համար»: