ԱՄՆ. «Ատոմային ռումբ ստեղծելու համար Իրանից կպահանջվի 3-ից 5 տարի»

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի փոխնախագահ գեներալ Ջեյմս Քեթրայթը Վաշինգթոնում ասել է, որ Իրանը կարող է մեկ տարում ստեղծել ատոմային ռումբի համար անհրաժեշտ քանակությամբ հարստացված ուրան։

Գեներալ Քեթրայթը, սակայն, նշել է, որ ատոմային ռումբ ստեղծելու համար Իրանից կպահանջվի 3-ից 5 տարի։