Օշ քաղաքում Ղրղըզստանի գահընկեց արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հանրային ելույթի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ` քաղաքի մեկ այլ թաղամասում հանրահավաք կազմակերպած Բակիեւի ընդդիմախոսների ամբոխը փորձել է հարձակվել գահընկեց արված նախագահի եւ նրա աջակիցների վրա։ Բակիեւի թիկնապահները ստիպված օդ են կրակել զայրացած մարդկանց ետ մղելու համար, միջոցառումն ընդհատվել է։
Բակիեւը իր կողմնակիցների հանրահավաքին մասնակցելու նպատակով Օշ էր ժամանել Ջալալաբադից, ուր ապաստանել է մայրաքաղաք Բիշքեկում ավելի քան 80 մարդու կյանք խլած եւ իշխանափոխության հանգեցրած արյունալի բախումներից հետո։ Օշում տեղի ունեցած միջադեպից հետո նա վերադարձել է Ջալալաբադ: