Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել կառավարությանն առընթեր Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին։
Նախագահի նույն օրվա այլ հրամանագրերով Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանին, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից` Հայաստանի Ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Յուրի Մանուկյանին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Նախագահի մամլո գրասենյակից այսօր փոխանցում են նաեւ, որ Սերժ Սարգսյանի ապրիլի 10-ի հրամանագրով Ոստիկանության օրվա կապակցությամբ Ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: