Ռուսաստանի դատախազությանը առընթեր քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը մոսկվացի Կոնստանտին Կոլոյանին Մոսկվայի Ազգային բանկից 100 միլիոն դոլար հափշտակելու մեղադրանք է առաջադրել: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մեղադրյալը ավելի քան 9 տարի թաքնվում էր քննությունից:
Դատախազությանը առընթեր քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ գործը հարուցվել էր դեռ 1999 թվականի հունվարին: Ըստ քննչական մարմնի, գործելով կազմակերպված հանցախմբի կազմում, Կոլոյանը կեղծված փաստաթղթերի հիման վրա կանխիկ դրամական միջոցներ է հափշտակել Մոսկվայի Ազգային բանկից: 2001 թվականի հունվարին Կոլոյանը, ինչպես նաեւ հիշյալ բանկի վարչության նախկին փոխնախագահ Յուրի Սիմոնենկոն ներգրավվել են որպես մեղադրյալներ, եւ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
«Քննությունը տեղեկատվություն ուներ, որ Կոլոյանը թաքնվում է նախկին միութենական հանրապետություններից մեկի տարածքում: Գրագետ կազմակերպված եւ անցկացված քննչական գործողությունների եւ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ապրիլի 9-ին Կոլոյանը ձերբակալվել է Մոսկվա ժամանելուն պես», - ասել է դատախազության ներկայացուցիչը: