Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով շուրջ 400 մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիս-արեւմտյան Ցինհայ նահանգում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով շուրջ 400 մարդ է զոհվել, ավելի քան 8 հազար մարդ վնասվածքներ է ստացել:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ տարբեր աղբյուրների, կազմել է 6.9 - 7.1 մագնիտուդ:

Ըստ հաղորդագրությունների, հաջողվել է առնվազն 32 մարդու կենդանի դուրս բերել փլատակներից: