Մեկնաբանելով օտարերկրյա լրատվամիջոցների այն լուրերը, թե այս օրերին Սպիտակ տունը Վաշինգտոն է հրավիրել նաեւ Իլհամ Ալիեւին՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այս ֆոնին առավել ուշագրավ է դառնում այն, որ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնից Հայաստան չի վերադառնալու: Հիշեցնենք, որ նախօրեին նախագահականը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ վաշինգտոնյան այցից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է կարճատեւ արձակուրդի: Իսկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, ով եւս գտնվում է Վաշինգտոնում, նախօրեին մեզ հետ հեռախոսազրույցում այդպես էլ չասաց, թե որտեղ է Սերժ Սարգսյանը անցկացնելու իր այդ անսպասելի արձակուրդը եւ քանի օրով է նա արձակուրդ գնում: Իհարկե, Արզումանյանը մեր պնդումներից հետո ասաց, թե Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում չի մնալու»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, սակայն, դա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում չի մնալու»:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մեկնաբանը հաշվարկում է, թե ինչ կորցրին կողմերը հայ-թուրքական մերձեցման գործընթացի ձախողումից: «Ի՞նչ կորցրեց Թուրքիան այդ ձախողման արդյունքում», - նշում է թերթը եւ շարունակում. - «Բացարձակապես ոչինչ: Դատելով թուրք պաշտոնյաների հայտարարություններից, նրանք հարյուր տոկոսանոց երաշխիքներ են ստացել, որ ապրիլի 24-ին Օբաման «ցեղասպանություն» բառը չի արտասանի, բանաձեւն էլ չի մտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ: Իսկ ավելին նրանց պետք չէ: Թուրքիան խնդիր ուներ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ բանակցություններ է վարում Հայաստանի հետ եւ Թուրքիան այդ խնդիրը լուծեց»: Իսկ հայկական կողմը, ըստ թերթի, մի քանի կարեւոր բաներ կորցրեց. - «Նախ՝ հայ-թուրքական գործընթացը ստիպեց, որ աշխարհի գերտերություններն ուժեղացնեն ճնշումը մեզ վրա՝ ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու պահանջով: Այսինքն՝ ժամանակ ձգելը կտրուկ դժվարացավ: Երկրորդ՝ ղարաբաղյան բանակցություններում, ի դեմս Թուրքիայի, գործնականում նոր «բանակցող կողմ» հայտնվեց: Այո, մենք այդ հարցերում Թուրքիայի հետ չենք բանակցում, բայց արի ու տես, որ մեզանից բացի բոլորը բանակցում են: Եվ վերջապես ամենակարեւորը: Սերժ Սարգսյանն այս «գործընթացի» արդյունքում աշխարհին ցույց տվեց, որ ո"չ հայ ժողովուրդն է կայացած ամբողջություն, ո'չ էլ Հայաստանն է կայացած ժողովրդավարական պետություն»:
Նույն թեման է արծարծվում նաեւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում: Քաղաքագետը նշում է. - «Որքան գիտեմ, ամերիկացիները քննարկում են եւս մեկ տարբերակ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ առանց սահմանների բացման. օրինակ, Վրաստանում Թուրքիայի դեսպանին համատեղության կարգով Հայաստանի դեսպանի լիազորություններ տալու տարբերակով, չնայած չեմ կարծում, թե հայկական կողմը կհամաձայնի այդ տարբերակին։ Մի բան պարզ է՝ ամերիկյան կողմը հենց այս պահին ճնշումներ է գործադրում, հիմնականում Թուրքիայի նկատմամբ, որպեսզի գործընթացը մինչեւ ապրիլի 24-ը վերջնականապես չձախողվի։ Այդ ճնշումները արդյունավետ կլինե՞ն, թե՞ ոչ՝ չգիտեմ։ Չեմ կարող ասել, նախ եւ առաջ այն պատճառով, որ Միացյալ Նահանգների լծակները՝ լուրջ ճնշումներ գործադրելու Թուրքիայի նկատմամբ, բավականին սահմանափակ են։ Ավելի ճիշտ, այդ լծակները բավարար չեն Թուրքիային իր կամքին հակառակ ինչ-որ որոշումներ պարտադրելու համար։ Ուստի պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել. 10 օր հետո, գուցե արդեն վաղը, պարզ կլինի՝ գործընթացներն ինչ հունով են զարգանում»։
«Ժամանակ» թերթը տեղեկություններ է հաղորդում ռազմագերիների մասին՝ գրելով. - «Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանի, ադրբեջանական կողմում է գտնվում 6 հայ ռազմագերի, 1 հայ ընտանիք: Հայկական կողմում կա 1 ադրբեջանցի ռազմագերի եւ մեկ քաղաքացիական անձ: Ինչ վերաբերում է անհայտ կորածներին, ապա ԿԽՄԿ-ն հայ անհայտ կորածների հարցով սկսել է զբաղվել 1992 թվականից: 1995,1997,2004 թվականներին իշխանությունների հետ միասին անհայտ կորածների ցուցակներ են կազմվել: Այս պահի դրությամբ, ԿԽՄԿ-ի տվյալներով, Հայաստանից անհայտ կորած է համարվում 401 քաղաքացի, որոնցից միայն 323-ի ընտանիքներն են ցանկացել տեղեկություններ հաղորդել այդ անձանց մասին մինչեւ կորելու պահը: Լեռնային Ղարաբաղից անհայտ կորած են համարվում 457 քաղաքացի: Մինչդեռ, շատերն այնքան էլ չեն հավատում պաշտոնական աղբյուրների տվյալներին՝ թեկուզ այն պատճառով, որ շատ ընտանիքներ, ինչ-որ տեղ հասկանալի պատճառներով, տվյալներ չեն հաղորդում իրենց կորած հարազատների մասին»:
«Առավոտ»-ն անդրադարձել է «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկային, որտեղ, հիշեցնենք, որոշ ժամանակ առաջ աշխատողները գործադուլ էին անում: Թերթը գրում է. - «Չնայած «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում կրքերը հանդարտվել են՝ առեւտրականների ու կառավարության համաձայնությամբ, այնուամենայնիվ, շուկայում, այսպես ասած, վախի մթնոլորտ կա: Ճիշտ է, շուկայի աշխատակիցները մոտ ապագայում չեն պատրաստվում նորից բողոքի ակցիա կազմակերպել, բայց կառավարությանն ու հարկայինին չեն վստահում»: