Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ու նրա կնոջ` Մարիայի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի օրը՝ Կրակովում։
Այսօր Մոսկվայից Վարշավա է տեղափոխվել նախագահի կնոջ մարմինը։ Շաբաթ օրը Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահի օդանավի կործանումից 96 մարդ զոհվեց։ Լեհաստանում 7-օրյա սուգ է հայտարարվել։
Մոսկվան շարունակում է հետաքննել վթարի պատճառները։ Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը այսօր ասել է, որ Լեհաստանի նախագահի օդանավում պայթյուն, կամ հրդեհ չի եղել։ Սեւ արկղերի տվյալների, ձայնագրությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Տու-154» օդանավի շարժիչները միչեւ գետնին բախվելը աշխատել են։
Օդանավի թռիչքին հետեւող ավիադիսպետչեր Անատոլի Մուրավյովը «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է, թե օդնավի անձնակազմը վայրէջքի է գնացել առանց թույլատրության, չի լսել ուրիշ օդանավակայանում վայրէջք կատարելու առաջարկները։
Վթարի կապակցությամբ Լեհաստանը սեփական հետաքննությունն է անցկացնում։