Տիգրան Բալայան. «Նալբանդյան - Դավութօղլու հանդիպման հնարավորությունը չի կարելի բացառել»

Այս պահի դրությամբ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Պատասխանելով հարցին` արդյոք նախատեսվո՞ւմ է նման հանդիպում մոտ առաջիկայում, Բալայանը ասաց, որ «նման հանդիպման հավանականությունը չի կարելի բացառել»:


Կարինե Քալանթարյան