Թուրքիայի համար անընդունելի է Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացից Ադրբեջանին հեռացնելը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում վստահեցնելով, որ Ղարաբաղյան հակամարտության թեման առանցքային տեղ է գրավել Սերժ Սարգսյանի եւ Ռեջեփ Էրդողանի վաշինգտոնյան բանակցություններում:
«Թուրքիայի համար կարեւոր է Օբամայի վարչակազմի ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցի վրա: Ցանկանում եմ կրկնել, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ, Ցյուրիխյան արձանագրությունների հիմնական նպատակներից էր Ադրբեջանի տարածքների ազատագրումը օկուպացումից», - ասել է Դավութօղլուն:
«Մենք ձգտում ենք բացատրել ԱՄՆ-ի վարչակազմին, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհնար է խաղաղության հասնել տարածաշրջանում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը` հավելելով. - «Հիմնախնդրի խաղաղ լուծման միակ միջոցը մնում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը»:
Դավութօղլուն նաեւ պնդել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար կազդի տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա, եւ հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չի ճանաչի ցեղասպանությունը:
«Ամեն գարնան մենք վախով սպասում ենք ճգնաժամի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում: ԱՄՆ-ն երկու տարբերակ ունի. նվազագույնի հասցնել բոլոր ձեռքբերումները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, հատկապես` Հարավային Կովկասին առնչվող, կամ էլ նպաստել տարածաշրջանում խաղաղության զարգացմանը: Կարծում եմ, նրանք կընտրեն երկրորդ ճանապարհը», - ամփոփել է Թուրքիայի արտգործնախարարը: