Sabah օրաթերթը այսօր հավելյալ մանրամասներ է փոխանցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջեւ նախօրեին Վաշինգտոնում կայացած հանդիպումից:
Ըստ թուրքական թերթի, մասնավորապես, Էրդողանը Սարգսյանին ասել է, թե ներկայումս իր երկրի խորհրդարանի վավերացմանը ներկայացվելու դեպքում հայ - թուրքական արձանագրությունները կարող են մերժվել:
«Եթե արձանագրությունները մտցվեն խորհրդարանի օրակարգ, մինչ Միացյալ Նահանգների եւ Շվեդիայի խորհրդարանները տվյալ հարցով որոշումներ են ընդունում, դրանք կարող են մերժվել», - ասել է Էրդողանը` հավելելով, թե ամեն ոք պետք է ձեռնպահ մնա այնպիսի հայտարարություններ անելուց, որոնք կարող են վնաս հասցնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրություններին:
Նույն աղբյուրի վկայությամբ` Սերժ Սարգսյանը ասել է. - «Սա շատ զգայուն փուլ է մեզ համար»: