ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը ժամանել է Ղրղըզստան

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը ժամանել է Ղրղըզստան` երկրի ժամանակավոր կառավարության հետ հանդիպելու նպատակով:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ է ունենալու ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւայի եւ ընդդիմադիր այլ առաջնորդների հետ: