Հայաստանի վարչապետը գրառում է արել Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Լեհաստանի դեսպանություն եւ կառավարության ու անձամբ իր անունից ցավակցություն հայտնել Լեհաստանի ժողովրդին` երկրի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա գլխավորած պատվիրակության ավիավթարի ենթարկվելու կապակցությամբ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարականության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` դեսպանատանը բացված սգո մատյանում Տիգան Սարգսյանը, մասնավորապես, գրել է. - «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ: Ես ցնցված եմ կատարվածից եւ կիսում եմ լեհ ժողովրդի վիշտը»:

Շաբաթ օրը Լեհաստանի Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն ցավակցական ուղերձներ էին հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: