Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին:
Հանրապետության Նախագահի 2009 թվականի մրցանակի են արժանացել. բնական գիտությունների զարգացման բնագավառում` Վարուժան Աթաբեկյանը` «Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր» գիտական հոդվածաշարի համար, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Վազգեն Մելիքյանը` «Ցածր էներգասպառմամբ եւ բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» գիտական հոդվածաշարի համար, արվեստի բնագավառում` Գետիկ Բաղդասարյանը եւ Ջիմ Թորոսյանը` «Ներսես Աշտարակեցի» հուշարձանի համար, բժշկագիտության բնագավառում` Սմբատ Ջամալյանը` Հայաստանում առիթմոլոգիայի եւ էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար, ֆիզիկայի զարգացման բնագավառում` Ռադիկ Կոստանյանը, Էդվարդ Կոկանյանը, Գագիկ Դեմիրխանյանը եւ Վահան Բաբաջանյանը` «Ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ եւ ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծում եւ հետազոտում» գիտական հոդվածաշարի համար,
գրականության բնագավառում` Վահագն Մուղնեցյանը` «Տաբու» վեպի համար, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ Պետրոսյանը` «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» գրքի համար:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Նախագահի հրամանագրով 2009 թվականի մրցանակ է շնորհվել Վիլյամ Շաբասին (Իռլանդիա)` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման եւ դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար, եւ Սարգիս Շահինյանին (Շվեյցարիա)` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու եւ դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար:
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաեւ մշակույթի մի շարք բնագավառներում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին: