Թուրքիան կարեւորում է առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերում: Թուրքական «Զաման» օրաթերթի փոխանցմամբ` կիրակի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
«Մինսկի եռյակը պետք է լինի շատ ավելի ակտիվ, պետք է գործադրի ջանքեր, որոնք արդյունք տային», - հայտարարել է Էրդողանը, նշելով, որ այդ հարցը քննարկել է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետ. ավելի վաղ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, իսկ վերջերս Փարիզ կատարած այցի ժամանակ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: