Ինչպես հայտարարել է Լեհաստանի գլխավոր դատախազ Անջեյ Շերեմետը, Լեհաստանը կանցկացնի Սմոլենսկի մերձակայքում նախագահական ինքնաթիռի վթարի պատճառների սեփական հետաքննությունը:
Լեհաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես կդիմի ռուսաստանյան կողմին՝ խնդրանքով, որ լեհ քննիչներին թույլ տրվի աշխատել «Տու-154»-ի վթարի վայրում:
Այսօր առավոտյան Սմոլենսկի մերձակայքում աղետի է ենթարկվել Լեհաստանի զինված ուժերի տրանսպորտային ավիացիայի 36-րդ հատուկ գնդին պատկանող «Տու-154» ինքնաթիռը, որով Լեհաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորությամբ, ուղեւորվում էր Սմոլենսկ՝ մասնակցելու ամբողջատիրության զոհերի ամենամյա հիշատակման արարողությունը «Կատին» հուշահամալիրում: