Մի քանի օրից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Վաշինգտոն, որտեղ սպասվում է նրա հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայ-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին պաշտոնական Անկարան նոր ուղերձներ է հղում Հայաստանին։ HaberTurk հեռուստաընկերության պնդմամբ, Թուրքիայի իշխանությունները Երեւանին ակնարկել են, թե պատրաստ են սկսել արձանագրությունների վավերացման գործընթացը։
Ղրղըզստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երկրի նոր իշխանությունները պատվիրակություն են ուղարկում Մոսկվա՝ ֆինանսական աջակցություն հայցելով։ Իսկ երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարում է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։
Ռուսաստանում մեկնաբանում են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերջին ջերմացման փաստը։
«Մոլորակ»-ը պատրաստել են Հրայր Թամրազյանը, Ազա Բաբայանը, Աստղիկ Բեդեւյանը եւ Հրաչ Մելքումյանը։
Ռուսաստանում մեկնաբանում են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերջին ջերմացման փաստը։
«Մոլորակ»-ը պատրաստել են Հրայր Թամրազյանը, Ազա Բաբայանը, Աստղիկ Բեդեւյանը եւ Հրաչ Մելքումյանը։