Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան բացառել է բանակցությունները փախուստի մեջ գտնվող նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հետ եւ պնդել է, որ վերջինս պետք է հրաժարական տա:
Բակիեւը, որը ապրիլի 7-ի արյունալի իրադարձություններից հետո փախել է երկրի հարավ, պատրաստակամություն է հայտնել բանակցել ընդդիմադիրների հետ` միաժամանակ հայտարարելով, որ հրաժարական չի տալու:
Ղրղըստանում այսօր եւ վաղը սգո օրեր են: Հաղորդվում է, որ երկրի մայրաքաղաք Բիշքեկի փողոցներում ներկայումս հանգիստ է: