Օբաման եւ Մեդվեդեւը ստորագրեցին ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագիրը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Պրահայում ստորագրել են ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագիրը:

15-էջանոց այս պայմանագրով նախատեսվում է մեկ երրորդով կրճատել թե' Ռուսաստանի եւ թե' Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը:

Բարաք Օբաման ստորագրված փաստաթուղթը որակել է ուղենիշ` միջուկային անվտանգության եւ ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունների առումով:

Նա ասել է, թե համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է դեպի առաջ, սակայն «ընդամենը մեկ քայլ է ավելի երկար ճամփորդության մեջ»: