Բրազիլիայում ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով առնվազն 150 մարդ է զոհվել

Առնվազն 150 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավ-արեւելքում հորդառատ անձրեւներին հաջորդած ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով:

Տասնյակ մարդիկ անհետ կորել են, 1400 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, ավերվել են բազմաթիվ տներ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռիո դե Ժանեյրոյում արձանագրվել են 28 սանտիմետր տեղումներ: Գրեթե ամբողջապես կաթվածահար է եղել քաղաքային տրանսպորտը:

Լրատվական գործակալությունների վկայությամբ` նման հորդառատ անձրեւներ Բրազիլիայում վերջին կես հարյուրամյակում չէին տեղացել: