Իշխող կոալիցիան կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց վերաբերմունքը հնչեցրին Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեքշաբթի օրվա հանրահավաքում ունեցած ելույթին:
Ակնկալելի էր, որ իշխող կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերը չպետք է ընդունեին Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած գնահատականներն ու մեկնաբանությունները:
Կոալիցիայի ներկայացուցիչներից ոմանք կա'մ պարզապես հրաժարվում էին մեկնաբանել, կա'մ հայտարարում էին, թե ծանոթ չեն [Տեր-Պետրոսյանի] ելույթին:
Ազգային ժողովում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հատուկ ընդգծելով, որ վերջին շրջանում ընդհանրապես չի հետեւում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին, այդուհանդերձ, հավելեց. - «Կարող եմ նաեւ հաջորդ միտինգի թեման ասել... Հակադարձելու ոչինչ չեմ տեսնում: Բոլոր այն խնդիրները, որ այսօր ունի մեր պետությունը իր քաղաքական օրակարգում, իհարկե, ծանր եւ բարդ օրակարգ է: Բայց նաեւ՝ մենք վճռական ենք եւ լուծելու ենք այն բոլոր խնդիրները, որոնք ներկայացրել ենք հասարակությանը»:
Հիշեցմանը, որ ՀԱԿ-ի առաջնորդի բնորոշմամբ՝ «իշխանական ճամբարում աննախադեպ խուճապ է նկատվում, եւ դրա հետեւանքով սկիզբ առած գզվռտոցի պատճառով իշխանական փտած նավը խորտակվում է», Սահակյանը հակադարձեց. - «Ինձ թվում է՝ դա խամրող գործընթացներ են, եւ դրանում ենք տեսնում երկրի վտանգը, որ մենք չենք ունենում բավականին կայուն եւ կառուցողական ընդդիմություն»:
«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ասաց. - «Մեր երկրի իշխանությունները դա Հայաստանի Հանրապետության իշխանությունն է: Եվ նրանք որ նավի մեջ որ նստած են, դա Հայաստանի Հանրապետության նավն է: Հայաստանի Հանրապետության նավը 20 տարեկան է, 20 տարեկանում նավը չի փտում»:
«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները՝ երկու պատճառով. նախ՝ ծանոթ չէր ելույթին, եւ երկրորդ՝ իրեն պարտավորված չէր համարում ընդհանրապես որեւէ մեկի ելույթում հնչեցրած գնահատականները մեկնաբանել:
Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշել էր նաեւ, որ Դաշնակցության, Ազգային ժողովի նախագահի եւ նրա շրջապատի հետ «Բարգավաճ Հայաստան»-ը եւս անմասն չէ 1998-ի կրկնությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու ծրագրին:
Զոհրաբյանը, ի պատասխան այս տեսակետին, խորհուրդ տվեց, որ «Բագավաճ Հայաստան»-ի փոխարեն «որեւէ մեկը ինչ-որ ենթադրություններ չաներ»:
Հեղինե Բիշարյանի կարծիքով, ուռճացված են ներկայացվում կոալիցիայի պառակտման մասին գնահատականները. - «Փոքրիկ խնդիրները ուռճացնում եւ..., որ արդեն պառակտումներ են, չգիտեմ ինչեր են... Բայց, ի սեր Աստծո, ոչինչ չկա: Եթե որեւէ քաղաքական գործիչ, պաշտոնյա ինչ-որ բան է ասում, սա արդեն դառնում է իսկապես մի կաթիլ մեղրի պատմություն»:
Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրոսյանը երեկվա իր ելույթում ասել էր, որ ադրբեջանական կողմը համաձայնել է Մադրիդյան նորացված առաջարկին, ինչն «ավելի է բարդացրել հայկական կողմի առանց այդ էլ բարդ վիճակը». - «Նախագահ Սերժ Սարգսյանը կանգնած է դժվարին, եթե ոչ՝ ճակատագրական երկընտրանքի առջեւ. ստորագրել առաջարկված համաձայնագիրը եւ հարուցել սեփական ժողովրդի ցասումը, կամ ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով գրգռելով միջազգային հանրությանը»: Տեր-Պետրոսյանի կանխատեսմամբ՝ Սերժ Սարգսյանը ընտրելու է ստորագրման տարբերակը եւ շուտով «սկուտեղի վրա հանձնելու է Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված 5 շրջանները»:
Այս առնչությամբ Գալուստ Սահակյանը ասաց. - «Այդ առաջարկությունը իրոք եղել է, բայց՝ ոչ հիմա, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա էլ համաձայնվել է..., որը նաեւ հիմք հանդիսացավ, որպեսզի հրաժարական տա»: