Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին։