Ղրղըզստանում ցուցարարները գրավել են պետական հեռուստատեսության շենքը

Ղրղըզստանում այսօր ցուցարարները գրավել են պետական հեռուստատեսության շենքը, ինչի հետեւանքով երկու հեռուստակայաններ եթերազրկվել են:

Հեռուստատեսության շենքի գրոհը հետեւել է ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներին, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 5 մարդ, եւս 6-ը վիրավորվել են:

Երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Բիշքեկում եւ երեք այլ շրջաններում: