Քեթրին Աշթոնը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է անում ողջամիտ ժամկետներում վավերացնել արձանագրությունները

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Աշթոնը Հայաստանին եւ Թուրքիայի կոչ է արել վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները` առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:

«Եվրամիությունը հավատում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորումը կարեւոր նպաստ կլինի Հարավային Կովկասում անվտանգությանը, կայունությանը եւ համագործակցությանը», - DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Քեթրին Աշթոնը: