Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Մոսկվան իրեն վերապահել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առաջիկա օրերին ստորագրվելիք միջուկային սպառազինությունների կրճատման պայմանագրից հետ կանգնելու իրավունք այն դեպքում, եթե չկարգավորվի Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղադրման շուրջ երկու երկրների միջեւ առկա վեճը։
Նախատեսվում է, որ այս հինգշաբթի օրը` ապրիլի 8-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման Պրահայում կստորագրեն ռազմավարական սպառազինությունների կրճատման (START) նոր պայմանագիրը, որով երկու միջուկային գերտերությունները կպարտավորվեն իրենց զինանոցներում պահել 1550-ական միջուկային մարտագլխիկ։
«Եթե մեր վերլուծությունները վկայեն, որ ԱՄՆ-ը ստեղծում է ռազմավարական մակարդակի հակահրթիռային պաշտպանության համակարգ եւ այդ մակարդակը մեր զինվորական մասնագետների կողմից կգնահատվի որպես սպառնալիք Ռուսաստանի ռազմավարական միջուկային զինանոցին, ապա մենք իրավունք կունենանք կիրառել փաստաթղթով ընձեռված` պայմանագրից դուրս գալու մասին դրույթը»,- ասել է Սերգեյ Լավրովը։