Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը

Երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում Աբդու Դիուֆը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Էդվարդ Նալբանդյանի եւ Աբդու Դիուֆի` վաղը առավոտյան կայանալիք հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը: