Գրեթե յուրաքանչյուր տարի բուհերը բարձրացնում են ուսման վարձավճարները ամենաքիչը 50 000 դրամով:
Համալսարանները այս առումով ազատ են եւ պետք է միայն բացատրեն նախարարությանը, թե ինչու են որոշել բարձրացնել առանց այդ էլ թանկ վարձերը:
Ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը համաեվրոպական է եւ յուրաքանչյուր երկիր փորձում է արտոնություններ տալ խոցելի խմբերին: Ըստ նրա` այս տարի ընդունելության քննությունների ժամանակ դիմորդները կտեսնեն նախարարության կողմից մշակած նոր արտոնությունները:
«Եվրոպական կրթական քաղաքակնության սկզբունքների է մեկն է փորձել ապահովել արտոնյալ պայմաններ անվճարունակ խոցելի խմբերի համար», - նշեց նախարարը։
Ամեն տարի ընդունելության քննություններին մասնակցելու համար նախատեսված գումարները չեն վճարում բանակից զորացրվածները, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների երեխաները, սակայն սա չնչին օգնություն է:
Նախարարի խոսքով` իրենք փորձելու են խնդիրը լուծել նաեւ ուսման վարձավճարների զեղչերով:
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքով, մայր բուհում կրթությունը բավական մատչելի է, գները գրեթե չեն բարձրացրել, նրա խոսքով`«50 000 դրամի սահմաններում մի փոքր ուղղել են»:
Այսօր մատչելի է համարվում 300 000 դրամ ուսման վարձը, ինչը եւս, երիտասարդների կարծիքով, բարձր է, քանի որ իրենց ծնողների աշխատավարձերն են բավական ցածր: Բացի այդ, կրթությունն, ըստ նրանց, հաճախ իրեն չի արդարացնում, քանի որ հետո էլ մեծ խնդիր է դառնում աշխատանք գտնելը: