Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտում է ահաբեկչությունը Փեշավարում

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է պակիստանյան Փեշավար քաղաքում ամերիկյան հյուպատոսության դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 7 մարդ` ներառյալ 4 հարձակվողները:

Հյուպատոսության դեմ հարձակումը իրականացվել է երեկ` երկու մեքենաների օգնությամբ: