Ղրղըզստանում բողոքի ցույց է անցկացվել՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունի այցի նախօրերին տեղի իրավապաշտպանները բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն խոսքի ազատության եւ մարդու իրավունքների:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հաղորդում է, որ հարյուրից ավելի մարդիկ են մասնակցել Բիշքեկում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կազմակերպված ցույցին: Բողոքավորները պահանջում են հանդիպում Պան Գի-մունի հետ: