Քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը, որ մշակվել է կոալիցիոն խմբակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ-ի նախաձեռնությամբ, նախատեսում է ապաքրեականացնել «վիրավորանք» եւ «զրպարտություն» հասկացությունները:
Օրինագծի համահեղինակներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, թե սա ոչ թե լրատվամիջոցների դեմ ուղղված օրինագիծ է, այլ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրման փորձ քաղաքացիաիրավական հարթության մեջ:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կողմ է զրպարտության ապաքրեականացմանը, սակայն մտավախություն է հայտնում, թե՝ «մեր կարգի ոչ ժողովրդավար հասարակություններում, երբ դատարանները անկախ չեն, այս օրինագիծը կարող է առիթ տալ կամայական մեկնաբանությունների» եւ դառնալ մահակ իշխանությունների ձեռքին: Իրավապաշտպանի համոզմամբ` կամայականությունների առիթ կարող է դառնալ այն, որ հեղհեղուկ է սահմանը, թե ինչը կարելի է համարել վիրավորանք, ինչը` ոչ:
Սահակյանը պնդում է թե այս օրինագծում առավելագույնս հստակեցված է, թե որն է վիրավորանքը. - «Վիրավորանքը պատկերի, ձայնի, նշանի, կամ այլ միջոցով պատվի, արժանապատվությանը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարած հրապարակային արտահայտությունն է։ Այստեղ մաքսիմալ հստակեցրել ենք»։
«Մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր ունեն մականուն։ Հիմա այդ մականունը վիրավորա՞նք է, թե՞ ոչ», - հակադարձեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ - «Մականուն ունենալը վատ բան չէ, վատ մականուն ունենալն է վատ բան։ Հիմա եթե մարդը խնդիր ունի իր սեփական մականվան հետ, լրագրողը մեղավո՞ր է»։
Հանրապետական պատգամավորը խնդիր չի տեսնում. - «Ունենք եռաստիճան դատական համակարգ, եթե չի բավարարում, ունենք նաեւ Եվրադատարանին դիմելու իրավունք»։
Եթե անձը ճանաչվեց մեղավոր, պարտավոր է հրապարակային ներողություն խնդրել կամ հերքում հրապարակել, հակառակ դեպքում սահմանված են դրամական տույժեր: Առանց միտում ունենալու վիրավորելու համար անձը պարտավորվում է վճարել նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով, երբ վիրավորանքը անզգուշության արդյունք է` 500-ապատիկի, իսկ երբ միտումնավոր է վիրավորել` 1000-ապատիկի չափով տուգանք: Զրպարտության համար տույժերն առավել բարձր են` ըստ հասցված վնասի չափերի` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի, 1000-ապատիկի եւ 2000-ապատիկի չափով:
«Այս թվերը աստղաբաշխական են՝ հաշվի առնելով մեր ԶԼՄ-ների վիճակը, հաշվի առնելով Հայաստանի ցանկացած քաղաքացու ֆինանսական վիճակը։ Այս պատիժներով հնարավոր է մարդուն սնանկացնել»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
Պատգամավոր Հովհաննես Սահակյանը դրական միտում է համարում այն, որ եթե նախկինում զրպարտության կամ վիրավորանք հասցնելու համար լրագրողը կարող էր հատուցել իր ազատությամբ, ապա, հիմա միայն գրպանի պարունակությամբ: Պատգամավորի բնորոշմամբ գործելու է վճարիր` վիրավորիր տրամաբանությունը:
Քաղաքացիական, Քրեական եւ Քրեական դատավարության մասին օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը մարտի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում: Դեմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցությունն ու մի քանի անկախ պատգամավորներ: