Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը ողջունել է Թուրքիայի դեսպանի վերադարձը Ստոկհոլմ:
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռեյնֆելդտի խոսնակ Ռոբերտա Ալենիուսը հայտարարել է, մասնավորապես, թե «լավ է, որ մեր դիվանագիտական հարաբերությունները պահպանվում են»:
Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքը, ում պաշտոնական Անկարան ետ էր կանչել մարտի 11-ին շվեդական Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո, Ստոկհոլմ է վերադարձել երեքշաբթի օրը:
«Իմ վերադարձը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ Շվեդիայի կառավարությունը հավաստիացրեց Անկարային, որ չի կիրառելու խորհրդարանում ընդունված այդ որոշումը», - Ստոկհոլմ մեկնելուց առաջ օդանավակայանում հայտարարել էր դեսպանը: