«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահի, ինչպես նաեւ Թուրքիայի պատվիրակության հետ Հայաստանի նախագահի հանդիպումների հնարավորությանը վերաբերող հարցին Արզումանյանը արձագանքեց, որ «գագաթնաժողովի շրջանակներում կարող են կայանալ հանդիպումներ տարբեր մասնակիցների հետ»:
Գագաթնաժողովին մասնակցությանը հրավերը Սերժ Սարգսյանին հղել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ռուզաննա Ստեփանյան