Ղարաբաղյան հակամարտության կողմերը հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը Մադրիդյան սկզբունքների շրջանակում։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ ամփոփելով Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կատարած վերջին այցելության արդյունքները։
«Մարտի 27-ին համանախագահները Լեռնային Ղարաբաղի դե–ֆակտո իշխանություններին հավելյալ տեղեկություններ են ներկայացրել բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակի վերաբերյալ, իսկ մարտի 28-ին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել են Հայաստանի դիտողությունները հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների վերաբերյալ», - ասված է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Փարիզում կողմերի եւ համանախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպումից եւ տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները գոհունակությամբ նշում են կողմերի հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը Մադրիդյան սկզբունքների շրջանակում», - հայտարարել են Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Ռոբերտ Բրադկեն։