Սահմանադրական դատարանը, քննելով ընդդիմադիրների դիմումները, Հայաստանի Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի համաձայն գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը ապացուցված չլինելու արդյունքում։
Սահմանադրական դատարանը համապատասխան որոշումը կայացրեց երեքշաբթի օրը՝ գրավոր ընթացակարգով քննելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանի եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դիմումները։
2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո թե՛ Կարապետ Ռուբինյանի, թե՛ Արամ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել պետական իշխանությունը յուրացնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքներով։ Երկուսի նկատմամբ էլ 2008-ի դեկտեմբերին քրեական հետապնդումը դադարեցվել էր ապացույցների անբավարարության հիմքով՝ կիրառելով Քրեական դատավարության մասին օրենքի 35-րդ հոդվածի երկրորդ մասը։
Արամ Սարգսյանի եւ Կարապետ Ռուբինյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթում տեղ գտած ձեւակերպումները «միջամտություն են անմեղության կանխավարկածի իրավունքին»։
«Եթե կան ապացույցներ՝ նշանակում է կա մեղք, եթե չկան ապացույցներ՝ նշանակում է չկա մեղք, եւ այլ ձեւակերպում, թե նրանց մասնակցությունը կատարված հանցագործությանը ապացուցված չէ՝ խախտում է անմեղության կանխավարկածը», - պարզաբանեց Զեյնալյանը։
Սահմանադրական դատարանի կայացրած այս որոշումը հիմք կդառնա, որպեսզի բոլոր նրանք, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարարության հիմքով, դիմեն դատական ատյաններին՝ վերացնելու իրենց նկատմամբ կիրառված օրենքի այս դրույթը եւ կայացնելու արդարացման որոշում։