Բրիտանական կառավարությունը հիշում է դարասկզբի ցավալի դեպքերը, սակայն չի կարող կատարել որեւէ քայլ, որը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, երկուշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում հայտարարեց Բարոնուհի Գլենիս Քինոկը, ով ներկայացնում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը Լորդերի պալատում:
Երեկ ուշ երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում Բարոնուհի Քերոլայն Քոկսի նախաձեռնությամբ կայացան Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ: Մոտ 1 Ժամ տեւած քննարկման սկզբին Բարոնուհի Քոկսը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հիմնական փաստերը, ժամանակի միջազգային գործիչների արձագանքը դեպքերին, եւ հենց Մեծ Բրիտանիայի ունեցած փաստաթղթերը դարասկզբի հայկական ջարդերի մասին: Նա կոչ արեց կառավարությանը միանալ քաղաքակիրթ ազգերի շարքին, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը:
Սատարող ելույթներ ունեցան Լորդերի պալատի եւս մի քանի անդամներ: Լորդ Էյվբուրին օրինակ, հայազգի պատմաբան Արա Սարաֆյանի հետ տարիներ շարունակ փորձում է քննարկումներ սկսել Թուրքիայի խորհրդարանականների հետ եւ աջակցում է Կապույտ գիրք կոչվող փաստաթղթերի ժողովածուի տարածմանը Թուրքիայի ներսում: Նա իր ելույթում խոսեց Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումների ու Ցեղասպանության խնդիրը բարձրաձայնելու դժվարությունների մասին:
Պատասխան ելույթներ ունեցան լորդեր, ովքեր դեմ են ցեղասպանություն բառի կիրառմանն ու Բրիտանիայի միջամտությանը հայ-թուրքական խնդիրներին։
Բանավեճի ավարտին Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարության ներկայացուցիչը պատասխանեց հարցերին ու ներկայացրեց կառավարության դիրքորոշումը։ Բարոնուհի Քինոկը հավաստիացրեց, որ կառավարությունը խորապես ցավում է «100 հազարավոր հայերի համար, ովքեր մահացել են սովից ու համաճարակներից առաջին համաշխարհային պատերազմի սկզբին», բայց մերժեց հիշատակության օր սահմանելու կամ ցեղասպանություն բառը կիրառելու մասին առաջարկները:
«2009-ի հոկտեմբերին Թուրքիան եւ Հայաստանը արձանագրություններ են ստորագրել` համաձայնեցնելով հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման գործընթացը: Սա հեշտ քայլ չէր, եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի անի որեւէ հայտարարություն, որը կարող է վտանգել գործընթացը», - հայտարարեց Քինոկը, հավելելով. - «Ցեղասպանության մասին հռչակագիրն ընդունվել է 1948-ին, եւ ցեղասպանություն հասկացությունը սահմանվում է համապատասխան դատարաններում` այս հռչակագրի հիման վրա: Հայկական ջարդերը եղել են հռչակագրի ընդունումից շատ առաջ, հետեւաբար որեւէ դատարան իրավասություն չունի այս դեպքերը ցեղասպանություն որակելու այսօր, եւ մեր կառավարությունը ճիշտ չի համարում բառի կիրառումը»:
Արտգործնախարարության ներկայացուցիչը նշեց, որ Բրիտանիան խրախուսում է Թուրքիային` լավ հարաբերություններ հաստատել հարեւանների` այդ թվում Հայաստանի հետ, քանի որ դա Եվրամիությանը անդամակցելու պահանջներից է: Նա նաեւ խոստացավ բրիտանական խորհրդարանականների անունից նամակ հղել թուրք գործընկերներին` հրավիրելու բանավեճի ու երկխոսության Կապույտ գրքի շուրջ:
Բարոնուհի Քոկսը, ով նախագահում է Լորդերի պալատի Հայկական խորհրդարանական խումբը, խոստանում է, որ շարունակելու է առաջիկայում հայկական հարցը բարձրացնել ու աշխուժացնել քննարկումները խնդրի շուրջ: