Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի օրը սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Վարդանանց փողոցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն իրականացնող երիտասարդների դեմ հարձակման գործով դատաքննությունը:
Թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ի լրացուցիչ ընտրություններում պատգամավորության թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավն իրականացնող երիտասարդների վրա հարձակման եւ ծեծի փաստով այժմ մեղադրվում է միայն Դավիթ Սիմոնյանը. «Կյաժ» մականունով հայտնի երիտասարդը մեղադրվում է ծեծի եւ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեջ:
Ի սկզբանե նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաեւ «Նադալ» մականունով հայտնի Վահան Նադարյանին, սակայն երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ փաստերի լրացուցիչ ուսումնասիրության եւ լրացուցիչ հարցաքննությունների արդյունքում մեղադրանքը հանվել է, եւ Նադարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նախաքննությունը վերսկսելու եւ լրացուցիչ լիարժեք քննություն անցկացնելու միջնորդությամբ հանդես էր եկել տուժող կողմի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, որը համոզված էր, որ նախ` եղել են այդ երկու անձանց առաջադրված մեղադրանքը ծանրացնելու եւ Քրեական օրենսգրքի 149 կամ 258 հոդվածներով մեղադրանք առաջադրելու հիմքերը` ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը եւ խուլիգանությունը, երկրորդ` պետք է որպես մեղադրյալ ներգրավվեին նաեւ ծեծի այլ մասնակիցներ:
«Ավելի շատ պետք է լինեին գործով, մի քանի մեղադրյալներ պետք է լինեին նույնիսկ, որովհետեւ խումբ է հարձակվել` մեկ ամբողջ կազմակերպված խումբ: Փոխանակ ավելի կոնկրետացնելու, ավելի խորությամբ քննություն կատարելու, ընդհակառակը` նրանք հետ են ուղարկում գործը, որպեսզի նույնիսկ մեկ անձի վրայից այդ մեղադրանքները հանվեն, ինչը եւ անում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստեփան Ոսկանյանը` հավելելով. - «Մեր բոլոր միջնորդությունները, փաստորեն, նրանք ծառայեցնում են հակառակ գործողությունների համար»:
Դեկտեմբերի 27-ի միջադեպից հետո Փաշինյանի նախընտրական շտաբն ահազանգում էր, որ մոտ 25-30 երիտասարդներ այդ օրը մետաղյա ձողերով եւ կաստետներով հանկարծակի հարձակվել են իրենց ակտիվիստների վրա, ինչի հետեւանքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։
Ընդդիմադիրները այսօր էլ շարունակում են պնդել, որ գործողությունները վերահսկել է Վահան Նադարյանը` դժգոհելով նրա նկատմամբ հետապնդումը դադարեցնելու որոշումից: Իսկ ներկայումս մեղադրվող Դավիթ Սիմոնյանը, ըստ երիտասարդների, գլխավորել է հարվածողների խումբը:
Ո'չ Սիմոնյանը եւ ո'չ էլ նախկինում` Նադարյանը, չեն ազատազրկվել, խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ սահմանված պատիժը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրհիսունապատիկի չափով, կամ կալանքը` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Տուժողների փաստաբան Ստեփան Ոսկանյանը շարունակում է պնդել, որ Քրեական օրենսգրքի 117 եւ 118 հոդվածների հատկանիշներով առաջադրված մեղադրանքը մեղմ է:
«Ես նույնիսկ իմ միջնորդության մեջ գրել էի, որ եթե նախաքննական մարմինը ինչ-ինչ քաղաքական շարժառիթներով չի կարող արարքները որակել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտում, նա պարտավոր էր գոնե այդ արարքները որակել խուլիգանություն, քանի որ բազմաբնակարան շենքերի տարածքում տեղի է ունեցել մի խմբի հարձակում տուժողների վրա` տարբեր գործիքներով, հայհոյանքներով զուգորդված, բազմաթիվ ականատեսներ կան, սակայն նախաքննական մարմինը այդ ուղղությամբ որեւէ քայլ չի կատարել», - ընդգծեց փաստաբանը:
Գործով առաջին դատական նիստը կարճ տեւեց. ամբաստանյալը ներկայացել էր առանց փաստաբանի եւ դատարանին միջնորդեց ժամանակ տալ` գործում իր շահերը պաշտպանող ներգրավելու համար:
Դավիթ Սիմոնյանը հրաժարվեց հարցազրույցից: Ըստ նախաքննական ցուցմունքների` նա արդարացված չի համարում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ընդդիմությունը պնդում է, որ Դավիթ Սիմոնյանը եւ Վահան Նադարյանը թիվ 10 ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունների օրը` հունվարի 10-ին համակարգում էին խախտումները: