Ադրբեջանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահին

Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Խորապես ցնցված եմ մոսկովյան մետրոպոլիտենում պայթյունների մասին լուրով, որոնք հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի: Ադրբեջանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Շուտափույթ առողջացում եմ մաղթում տուժածներին», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է Ալիեւի ուղերձում: