35 մարդ զոհվել է, մոտ չորս տասնյակ մարդ մարմնական վնասվածքներ է ստացել երկուշաբթի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում իրականացված ահաբեկչական երկու պայթյունների հետեւանքով:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվական վարչության պետ Իրինա Անդրիանովան, տուժածների ընդհանուր թիվը 73 է, այդ թվում` 35 զոհվածներ եւ 38 վիրավորներ:
«Մետրոյի «Լուբյանկա» կայարանում զոհվել է 23 մարդ` ինչպես կառամատույցում, այնպես էլ գնացքի վագոններում: «Պարկ կուլտուրի» կայարանում զոհվել է 12 մարդ», - ասել է Անդրիանովան:
Միաժամանակ, ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նույն վարչությունից փոխանցել են տվյալներ, ըստ որոնց` մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 49 տուժածներ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, տուժածների թվում Հայաստանի քաղաքացիների հնարավոր առկայությունը ճշտվում է:
«Լուբյանկա» կայարանում պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:56, «Պարկ կուլտուրի» կայարանում` ժամը 8:40:
Տեղի ունեցածի կապակցությամբ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի «Ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով:
Ըստ նախնական տվյալների` պայթյունները իրականացրել են երկու կին մահապարտ ահաբեկիչներ, որոնք օգտագործել են մինչեւ 3 կիլոգրամ տրոտիլի հզորության պայթուցիկ սարքեր: