Հինգ երկրների նախագահներ Իրանում մասնակցում են Նովրուզի տոնակատարությանը

Իրանում հինգ երկրների նախագահների մասնակցությամբ անցկացվում են Նովրուզի` իրանական Նոր տարվա տոնակատությունները:

Թեհրան են ժամանել Տաջիկստանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի եւ Իրաքի նախագահները, ինչպես նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նովրուզը նշվում է մարտի 21-ին, տոնակատարությունները սովորաբար տեւում են երկու շաբաթ: