Հունան Պողոսյանը նշանակվել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Հունան Պողոսյանին կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Մինչ նոր նշանակումը Հունան Պողոսյանը զբաղեցնում էր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի պաշտոնը: