«Հաճախ պատմաբաններն ու լրագրողները հիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. - «Դեյր Զորը հայերի Օսվենցիմն էր»: Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձեւակերպել այլ կերպ. - «Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Սիրիա պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Դեյր Զոր:
«Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարցնելու. - «Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը», - ասել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:
«Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առեւտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Այսքանից հետո մենք ասում ենք, որ պատրաստ ենք ժամանակակից Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական կանոնավոր հարաբերություններ, պատրաստ ենք ունենալ բաց սահմաններ եւ տնտեսական հարաբերություններ, պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ վստահություն ձեւավորելու ուղղությամբ: Մենք սա ասում ենք անկեղծ, որովհետեւ համոզված ենք, որ հարեւան ժողովուրդներն ապրելու եւ զարգանալու այլընտրանք չունեն, քան այն, ինչ առաջարկվում է գոնե իբրեւ սկիզբ: Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումով ստեղծվել է պատմական հնարավորություն, որ պետք է տրամաբանական ավարտ ունենա», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Բայց մենք չենք ընդունում Հայաստան - Թուրքիա երկխոսությանը հղում կատարելով Ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելաոճը: Չեմ կարծում, թե դա օգնություն է գործընթացին: Ավելին, կարիք չկա հղում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ - թուրքական արձանագրությունները ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում, եւ ինչ տարբերություն կա այստեղ», - հայտարարել է Հայաստանի նախագահը: