Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստանը «հայտնվել է շատ ծանր վիճակում»:
«[Մադրիդյան սկզբունքների»] Նորացված տարբերակը ակնհայտորեն շատ ավելի ձեռնտու է Բաքվին, քան սկզբնական Մադրիդյան սկզբունքները», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Շահնազարյանը՝ պարզաբանելով. - «5 շրջան վերադարձնելու հարցը արդեն Հայաստանի հետ համաձայնեցված է վաղուց: Սերժ Սարգսյանի այդ առաջարկը, որ Եվրոնյուսով արվեց, դա ուղղակի հերթական փորձ է շեղել բանակցությունների այն ուղղությունը, որ արդեն 2 տարի է կա, այսինքն՝ աշխատանքը Մադրիդյան սկզբունքների վրա»:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների «ողջ պահվածքը խոսում է այն մասին, որ Մինսկի խմբում գործընթացը հասել է արդեն մի աստիճանի, որ մոտ է արդեն այն վիճակին, որն անվանում են անկեղծության պահ». - «Եվ Հայաստանը փորձում է խուսանավել»:
Իրավիճակում տեղի ունեցած մյուս փոփոխությունը, ըստ Շահնազարյանի, այն է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ուղղակիորեն կամ անուղղղակիորեն Մինսկի խմբի գործընթացին զուգահեռ այլընտրանքային միջնորդական ձեւաչափեր խրախուսել, ինչը «շատ վտանգավոր է», առավել եւս՝ որ «Մինսկի խմբի գործընթացը իրեն ամենեւին էլ չի սպառել»: