Մարտի 23-ին Օսլոյում կայացավ «Եվրատեսիլ 2010» համաեվրոպական երգի մրցույթի համարների վիճակահանության արարողությունը, որի արդյունքում մասնակից 39 երկրների ներկայացուցիչները պարզեցին, թե որ համարի ներքո են ելույթ ունենալու:
Վիճակահանությամբ պարզ դարձավ, որ մայիսի 27-ի երկրորդ կիսաեզրափակիչ համերգում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը ելույթ կունենա 2-րդ-ը: Նույն օրը բեմում կլինեն նաեւ մեր հարեւանները` Ադրբեջանը` 7-րդ-ը, Վրաստանը` 16-րդ-ը, եւ Թուրքիան, որ հանդես կգա 17 համարի ներքո ու կամփոփի համերգը:
Կիսաեզրափակիչ համերգների միջեւ մասնակիցների բաշխումը կատարվել էր դեռ փետրվարի սկզբին:
Մայիսի 25-ին եւ 27-ին կայանալիք 2 կիսաեզրափակիչ համերգներից ընտրված 10-ական մասնակից հնարավորություն կստանա հանդես գալ մայիսի 29-ի եզրափակիչ համերգում ու պայքարել լավագույնի կոչման համար: Այդ օրը ելույթ կունենան նաեւ մրցույթի կանոններով մեխանիկորեն եզրափակիչ փուլ անցնող Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ներկայացնող երգիչները, ինչպես նաեւ նախորդ տարվա հաղթող երկրի` Նորվեգիայի ներկայացուցիչը: